«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։
As պարբերականի այսօրվա առաջին էջը նվիրված է եղել հենց գերմանացու նոր պայմանագրին։
Կրոսի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023 թվականին, և «Սերուցքայիններին» առայժմ չի հաջողվում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։
Միայն առաջիկա մրցաշրջանի ընթացքում Կրոսը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։ Նա կարող է մնալ «Ռեալում» ոչ առաջնային դերով կամ ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
Los Merengues, Realmadrid.am