Մադրիդի «Ռեալի» ավագ Մարսելոյին երկոի տիտղոս է բաժանում ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը դառնալու համար։ Բրազիլացին «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 533 հանդիպման և նվաճել 22 տիտղոս։
Ներկա պահին նվաճած տիտղոսների քանակով Մարսելոն 3-րդն է։ 23-ական տիտղոս են նվաճել Սնաչիսը և Խենտոն։
Եթե «Ռեալին» հաջողվի հունվարին նվաճել Իսպանիայի սուպերգավաթը, ապա նա կհավասարվի ակումբի լեգենդներին, իսկ եթե նրան հաջողվի «Սերուցքայինների» կազմում մրցաշրջանի ավարտին ևս մեկ տիտղոս նվաճել, ապա նա կդառնա բացարձակ ռեկորդակիր։
Los Merengues, Realmadrid.am