• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խետաֆեի նախագահը Կուբոյին ձեռք բերելու մասին. «Դա ժամանակի հարց է»

Հոդվածներ

Խետաֆեի նախագահը Կուբոյին ձեռք բերելու մասին. «Դա ժամանակի հարց է»
08.01.2021
1738 0

«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հուսով է, որ կկարողանան վերջնական համաձայնության հասնել «Ռեալի» և «Վիլյառեալի» հետ Տակե Կուբոյին վարձակալության հիմունքներով ձեռք բերելու հարցում։

Նրա խոսքերով խնդիրներ չկան, և այդ ամենը ընդամենը ժամանակի հարց է։ 

«Ոչ մի խնդիր չկա։ Դա ժամաակի հարց է։ Ե՛վ «Ռեալը», և՛ «Վիլյառեալը» ցանկանում են համաձայնության հասնել։ 

Երեք ակումբների մեջ ընթանում է բյուրոկրատական պրոցես։ Մենք պետք է հանգստություն պահպանենք ու սպասենք ևս մի քանի օր». ասել է Տորեսը։

Տակե Կուբոն ներկա պահին վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Վիլյառեալի» կազմում, սակայն քիչ է խաղաժամանակ ստանում։ Ունայի Էմերին արդեն հաստատել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից։

Los Merengues, Realmadrid.am