«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Կատարում այսօր մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին թվիթերյան պաշտոնական էջում հայտնել է Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը:
«Ոսկե գնդակի» դափնեկրի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի վնասվածք, որի պատճառով շարքից դուրս է մնացել առնվազն 3 շաբաթով:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման անցկացրել է 7 խաղ ու խփել 5 գոլ:
Fanat, Realmadrid.am