Օրերս Պեպ Գվարդիոլան դժգոհություն հայտնեց իր թիմի խաղային օրացույցից։ Մասնավորապես, իսպանացի մասնագետը նշել էր, որ իր թիմը «Ռեալի» դեմ խաղից առաջ ընդամենը երեք օր ունի հանգստանալու համար, իսկ մրցակիցը՝ 9 օր։
Կարլո Անչելոտին մեկնաբանել է Գվարդիոլայի դժգոհությունը։
«Այդպիսին է ֆուտբոլը։ Ես գոհ եմ, որ մենք 9 օր ունենք «Սիթիի» դեմ խաղին պատրաստվելու համար։
Այո՛, մենք փոքրիկ առավելություն ունենք այդ առումով, բայց դա չի ազդելու խաղի վրա։ Մենք ժամանակ ունենք նախապատրաստվելու համար և կանենք այն ամենն, ինչ մեր ուժերի սահմաններում է». նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին։
Los Merengues, Realmadrid.am