AS-ի հետ զրույցի ընթացքում Կարլոս Կազեմիրոն ամփոփել է մրցաշրջանը և խոսել կիսապաշտպանության եռյակի մասին։
«Պերեսը մեզ երեք տենորներ է անվանում, ինչպես Պավարոտին, Կարերասը և Դոմինգոն։ Ես, Մոդրիչը և Կրոսը վաստակել ենք այս ակումբի պատմության մեջ երկար տարիներ հիշվելու իրավունքը։
Երբեք պետք չէ «Ռեալին» թերագնահատել։ Այս ակումբը ստիպում է քեզ անել անհնարինը։ ՉԼ-ի այս հաղթանակը կմնա մեր հիշողություններում ընդմիշտ։ Դա աներևակայելի հաղթանակ էր». նշել է Կազեմիրոն։
Los Merengues, Realmadrid.am