El Chiringuito-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» վերջնականապես կհրաժարվի Կիլիան Մբապեին ձեռք բերելու մտքից, եթե վերջինս որոշի նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ։ Նշվում է, որ «Արքայական» ակումբը այդ պարագայում այլևս երբեք չի փորձի իրականացնել ֆրանսիացու տեղափոխությունը։
Ավելի վաղ նշվում էր, որ «Սերուցքայինները» ձախողում չեն համարել այն փաստը, որ Մբապեն վերսկսել է մարզումները «ՊՍԺ»-ի կազմում, և հույս ունեն, որ գալիք ամռանը Կիլիանը ազատ գործակալի կարգավիճակ կստանա և անվճար կմիանա թիմին։
Los Merengues, Realmadrid.am