«Ռեալի» 16-ամյա ֆուտբոլիստ Յագոն դժգոհ է թիմում իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ։
Relevo-ի փոխանցմամբ, Պաուլո Յագոն հայտնել է իր շրջապատին, որ իր կարիերայի համար նոր տարբերակներ գտնեն՝ որտեղ իրեն կգնահատեն և կվստահեն։
Իսպանիայի Մ17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է, թե ինչպես են իրեն վերաբերվում թիմում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։
Ֆուտբոլիստը դեռևս որևէ հանդիպում չի անցկացրել «Կաստիլայի» և հիմնական թիմի կազմում։ Այս մրցաշրջանում նա նաև հազվադեմ է հայտնվել մեկնարկային կազմում Մ19 տարեկանների թիմում, որը գլխավորում է Ալվարո Արբելոան։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Գերմանիայի մի շարք թոփ ակումբներ։
Los Merengues, Realmadrid.am