Իսպանական MARCA-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» ամռանը կարող է բաց թողնել Լուկաս Վասկեսին։
Նշվում է, որ «Սերուցքայինները» արդեն մեկ անգամ նոր պայմանագիր առաջարկել են իսպանացուն, սակայն ֆուտբոլիստը մերժել է։ Ներկա պահին «Ռեալում» չեն պատրաստվում առավել լավ պայմաններով առաջարկ կատարել Վասկեսին։
29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը։ Վասկեսը ցանկանում է ավելի շատ աշխատավարձ ստանալ, և հենց դա է պատճառը, որ մերժել է թիմի առաջարկը։
Այս կերպ Վասկեսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի «Արքայական» ակումբը։
Los Merengues, Realmadrid.am