«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան ցանկանում է իր թիմում տեսնել վինգեր Մարկո Ասենսիոյին:
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, անգլիական ակումբում իսպանացու տրանսֆերը բյուջետային տարբերակ են համարում ու վստահ են, որ մեծ օգուտ կբերի թիմին:
Նշվում է, որ Ասենսիոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Էվերթոնն» ու «Լեսթերը»:
«Ռեալը» պատրաստ է դիտարկել վերջինիս բաց թողնելու տարբերակը՝ համապատասխան առաջարկի դեպքում:
Հիշեցնենք, որ ներկայում ֆուտբոլիստը հանդես է գալիս Օլիմպիական խաղերում, որտեղ Իսպանիայի հավաքականի հետ դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Fanat, Realmadrid.am