«Բարսելոնայի» նախկին խաղացող Մարկ Բարտրան Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ գտնվում է թթվածնային սենյակում:
«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հումորային մեկնաբանություն է թողել.
«Սա ժամանակի մեքենա է: Ես կվերադառնայի 2014 թվականի ապրիլի 16 ու վայր կգցեի Բեյլին»:
Հիշեցնենք, որ Իկերը խոսում է Իսպանիայի գավաթի եզրափակչի մասին, որտեղ խաղավերջում ուելսցին, զարգացնելով մեծ արագություն, շրջանցեց Բարտրային ու դարձավ հաղթական գոլի հեղինակ: Շատերը կարծում են, որ «Բարսելոնայի» պաշտպանը պետք է խուսափեր Բեյլի հետ մրցավազքից ու խախտեր կանոնները վերջինիս մեկնարկի սկզբում:
Fanat, Realmadrid.am