«Ռեալն» ահռելի բոնուս կտա Մբապեին այմանագիր կնքելու համար, հայտնում է Marca-ն:
Եթե Կիլիանը համաձայնվի տեղափոխվել Մադրիդ, միանվագ կստանա 130 միլիոն եվրո:
Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 26 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ 2024 թվականի հունիսի 30-ին:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին փարիզյան ակումբի կազմում անցկացրած 22 խաղում խփել է 21 գոլ ու կատարել 2 ասիստ:
Fanat, Realmadrid.am