«Բարսելոնան» այլևս չի փորձի ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային, տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնացիները դուրս են մնացել ավստրիացու տրանսֆերը գնելու մրցավազքից, քանի որ չեն կարողացել կրկնել «Ռեալի» առաջարկը:
Պինի Զահավին, ով Ալաբայի գործակալն է, հրաժեշտ է տվել «կապտանռնագույնների» ներկայացուցիչներին ու որոշել հրաժարվել հետագա բանակցություններից: Սպասվում է, որ, չնայած պահանջած բարձր աշխատավարձին, 28-ամյա խաղացողը կընտրի «Ռեալն», ու ամռանը գործարքը կկայանա:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալաբան անցկացրել է 13 հանդիպում ու խփել 1 գոլ:
Fanat, Raelmadrid.am