Գաղտնիք չէ, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ձիերի սիրահար է:
Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացին նժույգ է գնել, որը մասնակցելու է Տոկիոյի օլիմպիական խաղերին:
Էլիանտե Զետը 8-ամյա զտարյուն նժույգ է, որը օլիմպիական խաղերի ընթացքում պատկանելու է իսպանացի Սերխիո Ալվարես Մոյային:
«Շատ անհանգստացած էի Էլիանտեի ապագայով: Ինձ համար մեծ պատիվ է Սերխիո Ռամոսի հետ համագործակցությունը, մի ֆուտբոլիստի, ով բոլոր ժամանակների լավագույններից մեկն է, սիրում է ձիերին և էլիտար սպորտը: Վստահ եմ՝ մեծ բավականություն կստանանք ու, անպայման, հաջողության կհասնենք»,- եզրափակել է Մոյան:
Fanat, Realmadrid.am