Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալեց «Էյբարին»: Գրանցվեց տանտերերի հաղթանակ՝ 2:0:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» վինգեր Մարկո Ասենսիոն, ով բացել էր խաղի հաշիվը:
Այս պահին Զիդանի սաները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 63 միավոր: