«Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը կարող է հեռանալ թիմից, տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացին մերժել է պայմանագրի երկարաձգման առաջին առաջարկը:
Բանը կայանում է նրանում, որ «արքայական» ակումբը ցանկանում է պահպանել ֆինանսական բալանսն ու չի կարող թույլ տալ պայմանագրերի բարելավում:
Ավելի վաղ նշվում էր, որ Վասկեսը վերջնականապես որոշել էր հեռանալ, սակայն Կարվախալի և Օդրիոսոլայի վնասվածնքերի արդյունքում Զինեդին Զիդանի վստահությունը մտափոխեց նրան:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am