Հոդվածներ

Ռոդրիգոն նախատեսվածից շուտ է վերադարձել արձակուրդից
01.08.2024
1060 0

Ռոդրիգոն նախատեսվածից երեք օր շուտ է վերադարձել արձակուրդից և միացել թիմին, որը ԱՄՆ-ում անցկացնում է իր մինչմրցաշրջանային հատվածը։ 

Relevo-ի փոխանցմամբ, Վինիսիուսի և Միլիտաոյի արձակուրդն ավարտվել է օգոստոսի 1-ին և նրանք արդեն իսկ միացել են թիմին։ 

Չուամենին, Կամավինգան, Մբապեն և Ֆերլան Մենդին հանգստայն հավելյալ մեկ օր կստանան նախքան Չիկագոյում թիմին միանալը։

Ֆրանսիացի և բրազիլացի ֆուտբոլիստները մինչ շաբաթվա վերջ պետք է լինեն թիմի մարզաբազայում։ 

Իսկ ահա Բելինգեմն ու Կարվախալը թիմին կմիանան Իսպանիայում։ Երկու ֆուտբոլիստներն էլ ԵՎՐՈ-2024-ի եզրափակչից հետո երկարաժամկետ արձակուդի հնարավորություն են ստացել։

Los Merengues, Realmadrid.am