• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա լիգայի 12 խաղում Սուարեսը 11 միավոր է վաստակել գոլ + փոխանցում համակարգով

Հոդվածներ

Լա լիգայի 12 խաղում Սուարեսը 11 միավոր է վաստակել գոլ + փոխանցում համակարգով
03.01.2021
1825 0

Լա լիգայի 17-րդ տուրում «Ատլետիկոն» դժվարին հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ:

Խաղավերջում հաղթական գնդակը խփեց մադրիդյան ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը:

Ուրուգվայցին, Կատալոնիայից տեղափոխվելով Մադրիդ, չի կորցրել իր արդյունավետությունը. Լա լիգայի 2020/21 մրցաշրջանում 33-ամյա հարձակվողն, անցկացնելով 12 հանդիպում, 11 միավոր է հավաքել (9 գոլ + 2 արդյունավետ փոխանցում):

Ներկա պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ատլետիկոն»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված