Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վնասվածքից կապաքինվի սպասվածից շուտ:
Լրագրող Մարիո Կորտեգանայի հաղորդմամբ՝ անգլիացին կմասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լայպցիգի» դեմ պատասխան խաղին:
20-ամյա խաղացողը կոճի վնասվածք էր ստացել Լա լիգայի հերթական տուրի՝ «Ժիրոնայի» հետ հանդիպմանը:
«Ռեալ» - «Լայպցիգ» խաղը կկայանա մարտի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
Fanat, Realmadrid.am