Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումային հանձանժողովը մերժել է Մադրիդի «Ռեալի»՝ Դանի Կարվախալի և Էդուարդո Կամավինգայի դեղին քարտերի վերաբերյալ բողոքը, հայտնում է Diario Sport-ը:
Այսպիսով, Կամավինգան ու Կարվախալը բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպումը:
«Ռեալ» - «Սևիլիա» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
Fanat, Realmadrid.am