Իտալական «Կոմոն» ՉԼ-ին մասնակցելուց առաջ ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը։ Նրանց դիտակետում է հայտնվել նաև «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան։
Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմում արդեն իսկ հանդես են գալիս թիմի երկու սաներ՝ Նիկո Պասն ու Խակոբո Ռոմանը։
Հունվարին Գոնսալոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Յուվենթուսը»։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը մասնակցել է 39 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն