Իրանական «Համշահրի» թերթը ֆոտոշոփի է ենթարկել Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի ընտանեկան լուսանկարը:
«Համշահրիի» խմբագիրները հոդված են պատրաստել պորտուգալացու ծննդյան տարեդարձի մասին ու լուսանկարներից մեկում ֆոտոշոփի օգնությամբ փոփոխել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի հարսնացուի տեսքը՝ համարելով, որ նախկին տարբերակը համապատասխան չէ տեղի բարքերի հետ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարից 39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն արաբական «Ալ Նասրի» ֆուտբոլիստ է:
Fanat, Realmadrid.am