Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Արձանագրվեց 3–3 հաշիվը։
«Արքայական ակումբից աչքի ընկան Ռոդրիգոն (14') և Վալվերդեն (79'), իսկ Կամավինգայի հարվածից հետո Ռուբեն Դիաշի հաշվին (12') գրանցվեց ինքնագոլ։
Գվարդիոլայի թիմի գոլերը խփեցին Բերնարդու Սիլվան (2'), Ֆիլ Ֆոդենը (66') և Յոշկո Գվարդիոլը (71'):՛
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17–ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00–ին։