Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել վնասվածքից։
Օրերս նա ուղևորվել էր Բելգիա, որտեղ վերականգնողական փուլ էր անցել։ Ֆուտբոլիստը արդեն ժամանել է Մադրիդ ու կշարունկի վերականգնվել վնասվածքից Իսպանիայի մայրաքաղաքում։ Ակումբի և հավաքականի բժիշկների միասնական որոշմամբ Էդեն Ազարին վիրահատության չեն ենթարկի։
Վերջին շրջանում Ազարը անընդհատ խնդիրներ ունի մկանների հետ, և բժիշկները որոշում են կայացրել կենտրոնանալ մարմնի ստորին հատվածի մկանները ավելի ամուր դարձնելու վրա։
Los Merengues, Realmadrid.am