«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն փչացրել է հարաբերությունները խաղընկերների հետ:
Ինչպես հայտնում է Diario Gol-ը, «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը հանդիպումների և մարզումների ընթացքում մի քանի անգամ դժգոհել է Իսկոյի գործողություններից. նրանք չեն շփվում միմյանց հետ:
Նշվում է, որ Սերխիոյին աջակցել են նաև մյուս ֆուտբոլիստները, և նրանք կարծում են, որ ակումբը պետք է վաճառի Իսկոյին:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ 29-ամյա խաղացողը նույնպես որոշել է հեռանալ Մադրիդից, սակայն դեռևս ոչ մի առաջարկ չի ստացել:
Fanat, Realmadrid.am