Դանի Սեբալյոսը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել Մադրիդի «Ռեալը»։ Ֆուտբոլիստը խոսել է ներկա պահին թիմում ունեցած իր դերի մասին։
«Երբ սկսվի միջմրցաշրջանային հատվածը, կտեսնենք, թե ինչ կլինի։ Կխոսեմ մարզչի հետ՝ հասկանալու, թե ինչ է նա ուզում, և ըստ այդմ որոշում կկայացնեմ։
Անչելոտին ինձանից ներողություն է խնդրել այն բանի համար, որ չեմ ստացել այնքան խաղաժամանակ, որքան պետք է ստանայի։ Դա իհարկե պատիվ է բերում նրան, բայց ֆուտբոլիստը միշտ ցանկանում է ավելին։ Դա այն է, ինչին ես ձգտում եմ». նշել է Սեբալյոսը։
Դանի Սեբալյոսը ցանկանում է վերադառնալ «Բետիս», սակայն ակումբը պատրաստ չէ վճարել այն 15 մլն եվրոն, որը «Ռեալը» մտադիր է ստանալ այդ գործարքի արդյունքում։ Կա նաև «Սևիլիա» վարձակալության հիմունքներով տեղափոխվելու տարբերակը։ Այդ դեպքում «Ռեալը» պետք է նոր պայմանագիր կնքի ֆուտբոլիստի հետ։
Los Merengues, Realmadrid.am