Հոդվածներ

Կրոսը մկանային վնասվածք է ստացել
27.09.2020
2464 0

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վնասվածք է ստացել «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ:

Առաջին խաղակեսի վերջնամասում «սերուցքայինները» հարկադրված փոփոխություն են կատարել, ու գերմանացու փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Լուկա Մոդրիչը:

Նշվում է, որ Կրոսի մոտ մկանային վնասվածք է. դրա լրջության աստիճանի ու վերականգնման ժամկետների մասին հստակ տեղեկություն դեռևս չկա:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված