• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը ևս մեկ անգամ հաստատել է, որ «Ռեալը» չի գնի նոր ֆուտբոլիստներ

Հոդվածներ

Զիդանը ևս մեկ անգամ հաստատել է, որ «Ռեալը» չի գնի նոր ֆուտբոլիստներ
27.09.2020
621 0

Լա լիգայի 3-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ևս մեկ անգամ անդրադարձել է իր թիմի տրանսֆերային քաղաքականությանը:

«Նոր խաղացողնե՞ր. ոչ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չենք պատրաստվում կատարել նոր ձեռքբերումներ: Գոհ եմ այն կազմից, որն ունենք»,- եզրափակել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» մտադիր են առավել ակտիվ լինել տրանսֆերային շուկայում  2021 թվականին: Գլխավոր թիրախը ՊՍժ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված