Het Laatste Nieuws-ի լրագրող Մարկ Դեգրիսը անդրադարձե է կատարել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարին։
«Իմ կարծիքով նա ցանկություն ունի վերադառնալ «Չելսի». նշել է Դեգրիսը։
Չնայած այն հանգամանքի, որ բելգիացին ընթացիկ մրցաշրջանում համեմատաբար ավելի լավ մարզավիճակում է գտնվում, «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամեն դեպքում բավական քիչ է խաղալու հնարավորություն տալիս նրան։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 11 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 415 րոպե և դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am