«Գրանադայի» դեմ խաղի վերջնամասում Սերխիո Ռամոսը մեկ դրվագով ցույց տվեց, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալի» համար։
86-րդ րոպեին, երբ «Ռեալը» վերահսկում էր գնդակը, Ռամոսը մրցակցի տուգանային հրապարակում մնաց մոտ 40 վայրկյան։
Այն պահին, երբ «Գրանադայի» ֆուտբոլիստը խլեց գնդակը, Ռամոսը միանգամից մեծ արագությամբ նետվեց դեպի գնդակը։
Իսպանացին այդ դրվագում չխլեց գնդակը, սակայն նրա գործողությունների շնորհիվ թիմի մյուս ֆուտբոլիստները հավելյալ ժամանակ ստացան ավելի լավ դիրքեր զբաղեցնելու։
Եվ ահա դաշտի կենտրոնական հատվածում «Ռեալի» արդեն 5 ֆուտբոլիստ կար։