WhoScored-ը ներկայացրել է Լա Լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից միայն Բենզեման և Վալվերդեն են հայտնվել այդ կազմում։
Ամենաշատ ֆուտբոլիստները ունի «Վիլյառեալը», իսկ «Բարսելոնայի» կազմից միայն Մեսսին է հայտնվել հավաքականում։
Լա Լիգայի վերջին տուրում «Ռեալը» 4-1 հաշվով առավելության հասավ «Ուեսկայի» նկատմամբ։ Բենզեման ու Վալվերդեն դարձան գոլի հեղինակներ և լավագույնն էին թիմի կազմում։
Los Merengues, Realmadrid.am