Հոդվածներ

Վինիսիուսը ներողություն է խնդրել Բրազիլիայի երկրպագուներից
07.07.2026
41 0

Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը պատմել է ԱԱ-2026-ում Նեյմարի հետ նույն թիմում գտնվելու զգացողությունների մասին։

Նորվեգիայից կրած պարտությունից հետո (1:2) Նեյմարը հայտարարել էր, որ ավարտում է կարիերան ազգային հավաքականում։

«Նեյմարն իմ կուռքն է։ Ես միշտ ցանկացել եմ խաղալ նրա հետ։ Հավաքականի կազմում նրա հետ խաղալու հնարավորությունը  անմոռանալի պահ էր։ Հաջողություն եմ մաղթում նրան գալիք մրցաշրջանում և կյանքում։ Նա միշտ հոգ է տարել իմ մասին։

Աշխարհի առաջնությունից դուրս մնալու հետ համակերպվելը ծանր է։ Ինձ համար դժվար է բառեր ընտրել խաղի նման ելքի պատճառով, քանի որ կային դրվագներ, որտեղ ես ճիշտ չխաղացի, իսկ դա չափազանց կարևոր էր։ Ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից, ովքեր հավատում էին մեզ։ Մենք առաջ ենք շարժվելու, չենք հանձնվելու։ Մենք հասկանում ենք, որ ստիպված ենք լինելու քրտնաջան աշխատել Բրազիլիան գագաթին վերադարձնելու համար, իսկ դա այն է, ինչ մենք ամենից շատն ենք ցանկանում», — ասել է Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված