Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, մարզիչ Զինեդին Զիդանը և ավագներ Ռամոսն ու Մարսելոն շնորհավորել են երկրպագուներին Ամանորի կապակցությամբ։
Չնայած ստեղծված ծանր իրավիճակին, ուղերձում հնչում են միայն դրական խոսքեր։
«Այս դժվարին օրերին մենք ցանկանում ենք հղել մեր սերը, հոգատարությունն ու հավատը։ Մեր գլխավոր ցանկությունն է 2021-ին վերադառնալ բնականոն կյանքին և կիսել ձեզ հետ բազմաթիվ հաջողություններ։
Հիմա բարդ ժամանակներ են, և մենք պետք է միասնական լինենք ավելին, քան երբևէ». ասել է Զիդանը։
«Միասին մենք ամեն ինչ կհաղթահարենք ժպիտով». հավելել է Ռամոսը։
Իսկ Մարսելոն հանգստություն և առողջություն է մաղթել բոլորին գալիք տարում։
Los Merengues, Realmadrid.am