ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին մտադիր չէ վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
Le Parisieni-ի հաղորդմամբ՝ մարոկկացին նոր պայմանագրի շուրջ արդեն բանակցություններ է սկսել փարիզյան գրանդի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աշրաֆը կարող է հեռանալ ՊՍԺ-ից ու վերադառնալ «Արքայական ակումբ», որի կազմը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհամալրի նրա մտերիմ ընկեր Կիլիան Մբապեն:
Հիշեցնենք, որ Հակիմին «Ռեալում» հանդես է եկել 2017-2020 թվականներին:
Fanat, Realmadrid.am