Realmadrid.com-ը հայտնում է, որ լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը վերադարձել է «Ռեալ»:
Իսպանացին կզբաղեցնի «արքայական» ակումբի հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը:
«Կասիլյասը «Ռեալի» լեգենդն է ու մեր պատմության լավագույն դարպասապահը: Ակումբում 25 տարիների ընթացքում նա 19 տիտղոս է նվաճել:
Իկերը նաև 167 հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում՝ դառնալով աշխարհի և Եվրոպայի (2 անգամ) չեմպիոն»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Fanat, Realmadrid.am