Հոդվածներ

Անչելոտի. «Ալոնսոն ապագայում կարող է գլխավորել «Ռեալը»
25.11.2023
1854 0

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի «Կադիսին» (26.11, 21:30 ԵԺ):

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ֆուտբոլիստները պատրաստ են «Կադիսի» դեմ խաղին: Վնասվածքներն ազդում են մեզ վրա, սակայն մենք միշտ հայտնվել ենք նմանատիպ իրավիճակներում:

Սա հնարավորություն է ցույց տալու՝ որքան լավն են մեր բոլոր ֆուտբոիստները: Բոլորն ասում էին, որ մենք չափից դուրս շատ կախվածություն ունենք Բելինգեմից, սակայն մենք առանց նրա կարողացանք 5 գոլ խփել»:

«Հանդիպումների քանակի քչացումը կհանգեցնի ավելի քիչ վնասվածքների: Ես այդպես եմ կարծում»:

«Ես հպարտ եմ, որ իմ անունը կապում են աշխարհի մեծագույն հավաքականի՝ Բրազիլիայի հետ, սակայն ես պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ և նախքան դա չեմ խոսելու ապագայի մասին: 6 ամիս անց այս հարցը կլուծվի»:

«Երախտապարտ եմ Խաբի Ալոնսոյին՝ իմ հասցեին հնչեցրած բարի խոսքերի համար: Նա անհավանական ֆուտբոլիստ էր՝ ֆանտաստիկ կարիերայով: Խաբին կարող է հիանալի մարզիչ լինել, նա ունի բոլոր որակները դրա համար: Անկասկած, նա ապագայում կարող է գլխավորել «Ռեալ Մադրիդը»:

«Օգտագործել Ալաբային կիսապաշտպանությունու՞մ, ոչ, հաստատ ոչ: Մենք այդ դիրքի ֆուտբոլիստներ ունենք, վերադարձել է Սեբալյոսը, անհրաժեշտության դեպքում այնտեղ կարող է խաղալ Բելինգեմը: Բրահի՞մը, նա Պասը և Գոնսալոն կօգնեն հարձակմանը: Վալվերդեն կարող է կատարել հենակետայինի դերը: Մենք շատ տարբերակներ ունենք դաշտի կենտրոնում»:

«Ռոդրիգոյի հետ ամեն բան կարգին է, այսօր նա մարզվել է նորմալ ռեժիմով: Ծնկի հետ ամեն բան կարգին է, ցավ չկա: Վաղը նա կխաղա»:

«Ալվարո Ռոդրիգեսն իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս, այդ պատճառով էլ «Կաստիլյայից» հրավիրել եմ Գոնսալոյին, որը կարող է հանդես գալ հարձակման եզրում: Կենտրոնում մենք ունենք Խոսելու»:

«Ավագը պարտադիր չէ, որ լինի հիմնական կազմի անձեռնմխելի ֆուտբոլիստ: Նա պետք է լինի առաջատար ինչպես Նաչոն, Մարսելոն կամ Ռամոսը: Նաչոն շատ գոհ է թիմում իր դերից, սակայն, հասկանալի է, որ բոլորը ցանկանում են ավելի շատ խաղալ»: