Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը։
Լա Լիգայի 32-րդ տուրում լեհ հարձակվողը «Սելտայի» դեմ խաղի երկրորդ կեսում մկանային վնասվածք է ստացել ու լքել խաղադաշտը։
Այսօր հայտնի է դարձել, որ 36-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանը։
Նշվում է, որ հարձակվողը կատալոնական ակումբին չի կարողանա օգնել մոտ երեք շաբաթ։
Այդ կերպ նա բաց կթողնի ապրիլի 26-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը։ Նա նաև կարող է չմասնակցել ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի «Ինտերի» դեմ կայանալիք երկու հանդիպումներին։
Los Merengues, Realmadrid.am