«Պարտիզանի» 17-ամյա ֆուտբոլիստ Մատիա Պոպովիչը գրավել է մի քանի թոփ ակումբների ուշադրությունը։
Ջանլուկա դի Մարցիոյի փոխանցմամբ, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան»։
Պոպովիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ այս տարվա վերջը։ Հունվարին նա կդառնա 18 տարեկան։
Հոկտեմբերին The Guardian-ը նրան ընդգրկել էր 2006 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։
Los Merengues, Realmadrid.am