«Ատլետիկ Բիլբաոյի» դեմ տոնած հաղթանակից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին։
«Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Ես շատ բարձրակարգ դարպասապահների եմ մարզել՝ Իկերին, Բուֆոնին, Նոյերին, Կուրտուային, որը լավագույններից է անխոս։ Մեզ համար նա լավագույնն է»,- ասել է Անչելոտին։
Այս մրցաշրջանի 20 խաղից 7-ում Տիբո Կուրտուան կարողացել է անառիկ պահել դարպասը։
Այս մրցաշրջանում բելգիացին 15 անգամ է գնդակը հանել ցանցից։