Դանի Սեբալյոսը և Ֆերլան Մենդին այսօր մարզվել են ընդհանուր խմբի հետ։ Ամենայն հավանականությամբ նրանք պատրաստ կլինեն «Արքայական» ակումբի առաջիկա հանդիպմանը։
Տիբո Կուրտուան, Վինիսիուսը, Արդա Գյուլերը և Էդեր Միլիտաոն շարունակում են վերականգնվել վնասվածքից։ Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին Վինին և Գյուլերը շարք կվերադառնան։
Կիրակի օրը «Սերուցքայինները» սեփական հարկի տակ հյուրընկալելու են «Ռեալ Սոսյեդադին»։ Իսկ արդեն սեպտեմբերի 20-ին թիմը իր ելույթներն է սկսելու ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանում։
Ներկայացնում ենք այսօր կայացած մարզումից մի քանի լուսանկարներ։
Los Merengues, Realmadrid.am