Զինեդին Զիդանը «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղից առաջ անդրադարձել է նաև Իսկոյին, ով այս մրցաշրջանում բավական քիչ է խաղաժամանակ ստանում։
«Իսկոն կարող է կարևոր ֆուտբոլիստ լինել, և այո՛, ես նրան քիչ եմ հնարավորություն տալիս, որի պատճառով նա չի կարողանում ցուցադրել իր ողջ ունակությունները։
Ես ցավում եմ ու չեմ մոռանում այն ամենը, ինչի միջով մենք անցել ենք միասին։ Նա պետք է շատ աշխատի, որպեսզի ևս մեկ հնարավորություն ստանա։ Չեմ կարող մեկնաբանել այն, ինչ հայտնում են լրատվամիջոցները։ Կարող եմ հստակ ասել, որ թիմում ամեն ինչ վերահսկողության տակ է». ասել է ֆրանսիացի մասնագետը։
Նշենք, որ լրատվամիջոցները պնդում են, որ Իսկոն դժգոհ է ստեղծված իրավիճակից և ցանկանում է հեռանալ «Արքայական» ակումբից։
Los Merengues, Realmadrid.am