Մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Կամավինգայի առաջ նոր նպատակ է դրել՝ բարելավել գոլային վիճակագրությունը:
Մադրիդյան ակումբում անցկացրած 100 խաղում կիսապաշտպանն ընդամենը 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, և հիմա 64-ամյա մասնագետը ցանկանում է ավելի շատ ագրեսիա և կրեատիվություն տեսնել Կամավինգայից:
Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը վերադարձել է սիրելի խաղային դիրք՝ դաշտի կենտրոն, որտեղ ավելի հարմարավետ է զգում իրեն: Եվ չնայած նրա դերը հիմնականում կայանում է պաշտպանողական գործողությունների մեջ, Կամավինգան պատրաստ է ստանձնել նոր դեր և օգնելու թիմակիցներին մրցակցի դարպասների մոտ: