Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն այժմ գլխավորում է իտալական «Ռոման», Corriere dello Sport-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը հավերժ մադրիդիստ է:
«Ես մադրիդիստ եմ ու միշտ կլինեմ»:
«Որպես Անչելոտիի երկրպագու ու մադրիդիստ՝ հույս ունեմ, որ նա հնարավորինս երկար կմնա թիմում». ի պատասխան այն դիտարկմանը, որ կարող է «Ռեալում» փոխարինել Կառլո Անչելոտիին:
«Ես «Ռոմայում» ու Անչելոտին «Նապոլիում» միմյանց նման ենք. բոլորը մտածում են՝ արդեն «վերջացել» ենք: Իսկ հետո Անչելոտին գնում է «Ռեալ» ու հաղթում է այն ամենը, ինչ պետք է հաղթել»:
«Թիմը, որտեղ տակտիկական առումով ամենաքիչն եմ աշխատել, «Ռեալն» էր՝ 100 միավոր, 34 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն, 121 գոլ, ավելի քան 88 գոլի դրական տարբերություն: Իմ աշխատանքը կարգապահության ու խաղի սկզբունքների վերաբերյալ էր»: