• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բրահիմ Դիաս. «Ռեալում» ամեն ինչ լավ էր, բայց «Միլանում» ես վայելում եմ ֆուտբոլը»

Հոդվածներ

Բրահիմ Դիաս. «Ռեալում» ամեն ինչ լավ էր, բայց «Միլանում» ես վայելում եմ ֆուտբոլը»
11.11.2020
1752 0

Բրահիմ Դիասը խոսել է օրերս տված հարցազրույցի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին՝ այդ թվում «Ռեալում» եղած ժամանակահատվածի և «Միլան» տեղափոխության մասին։ 

Զինեդին Զիդանի մասին։ 

«Նա չի դադարում տիտղոսներ նվաճել։ Հարցականի տակ բոլորին են դնում, բայց Զիդանը իր ուղածին հասնում է թե՛ որպես մարդ, և թե՛ որպես մարզիչ, և թե՛ որպես ֆուտբոլիստ։ Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, և հիմա էլ նա պարբերաբար զանգահարում է ինձ։

«Ռեալում» անցկացրած ժամանակահատվածի մասին։ 

«Վստահ եմ, որ իմ խաղընկերները կհասնեն իրենց ուզածին։ Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք բարձրության վրա են։ «Ռեալը» լեգենդար ակումբ է իր ֆուտբոլիստների և անձնակազմի շնորհիվ։  Այդ թիմում միշտ նպատակը չեմպիոն դառնալն է։ 

«Միլանի» մասին։

«Ռեալում» ես ինձ շատ լավ էի զգում, բայց «Միլանում» վայելում եմ ֆուտբոլը։ Այժմ ես ցուցադրում եմ իմ ֆուտբոլը և այն, ինչ կարող եմ տալ թիմին։ Ինձ համար ներկա պահին շատ ավելի հեշտ է։ Ես սիրում եմ ֆուտբոլը և ապրում եմ դրանով, իսկ խաղալու դեպքում ես վայելում եմ այն։ Դա այն է, ինչ ցանկացած ֆուտբոլիստ ուզում է նոր ակումբ տեղափոխվելիս». ասել է Բրահիմը։

Los Merengues, Realmadrid.am