Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կրիստիան Կարամբեուն խոսել է Կիլիան Մբապեի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
21-ամյա հարձակվողը երազում է «Ռեալում» հանդես գալ, սակայն գործող պայմանագիր ունի «ՊՍԺ»-ի հետ, որն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Ստացվում է, որ ֆրանսիացին պետք է արդեն գալիք ամռանը որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։
«Մբապեի համար դա երազանք է, բայց մենք բոլորս պետք է սպասենք։ Իհարկե, «Ռեալի» երկրպագուները ցանկանում են որքան հնարավոր է շուտ տեսնել նրան «Ռեալի» կազմում, սակայն ստիպված են սպասել առնվազն մեկ-երկու տարի։
Այս իրավիճակը նման է Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճկաին։ Այսօր Մբապեն պետք է որոշում կայացնի՝ ցանկանում է մնալ «ՊՍԺ»-ում, թե այնուամենայնիվ տեղափոխվել «Արքայական» ակումբ». ասել է Կարամբեուն։
Los Merengues, Realmadrid.am