Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում:
Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպումը 527-րդն էր «սերուցքայինների» կազմում ֆրանսիացի հարձակվողի համար:
Այսպիսով, Բենզեման գերազանցել է Ռոբերտո Կարլոսի ռեկորդը (ամենաշատ հանդիպումները «Ռեալի» կազմում՝ ոչ իսպանացի ֆուտբոլիստների շրջանում):
Հիշեցնենք, որ 32-ամյա ռմբարկուն իր անվան դիմաց դուբլ էր գրանցել երեկվա խաղում:
Fanat, Realmadrid.am