14 տարի «Ռեալի» կազմում անցկացնելուց հետո Կարիմ Բենզեման նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ թիմից և կարիերան շարունակելու է «Ալ-Իթիհադ» ակումբի կազմում։
Էդեր Միլիտաոն նշել է, որ ֆուտբոլիստները տխրել են՝ իմանալով նրա որոշման մասին։
«Մենք իհարկե տխրել էինք, երբ իմացանք, որ Կարիմը հեռանում է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն 9 համարն է։
Կյանքը շարունակվում է, և մենք այժմ պետք է հարմարվենք փոփոխություններին». նշել է բրազիլացի պաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am