«Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը խոսել է իր նոր ակումբում անցկացրած մարզումների մասին և կիսվել իր տպավորություններով։
«Յուրաքանչյուր պահ ուրախություն է։ Ես ինձ իսկապես երջանիկ եմ զգում։ Ինձ դուր են գալիս խաղընկերներս ու շատ բան եմ սովորում մարզչական անձնակազմից։
Թոնի Կրոսն ուղղակի մաեստրո է։ Ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձրել նրա փոխանցումներին՝ գնդակն ընթանում է այնտեղ, որտեղ նա ցանկանում է։ Մենք դեռ մի շաբաթ ենք այստեղ և դեռ չենք հասցրել շատ բան նկատել, բայց այն, ինչ նա անում է, իրական հաճույք է։
Մենք ցանկանում ենք լավ սկսել մրցաշրջանը, իսկ դրա համար գլխավոր պայմանը լավ մարզավիճակում լինելն է։ Պինտուսը սիրում է տանջել մեզ, բայց դա նրա աշխատանքն է, և նա դա շատ լավ է անում։ Նա հիանալի մարդ է։
Երկարաժամկետ հատվածում մենք կտեսնենք մեր աշխատանքի պտուղները։ Ավելի լավ է տանջվել հիմա, քան 10-15 խաղ հետո». նշել է Բելինգեմը։
Los Merengues, Realmadrid.am