Հոդվածներ

Թոնի Կրոսը խոսել է իր վնասվածքի մասին
07.09.2021
2455 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է իր վնասվածքի և վերականգնողական գործընթացի մասին։

«Կարող եմ ասել, որ ինձ համեմատաբար ավելի լավ եմ զգում, բայց իրականությունն այն է, որ առանց ցավերի ոչինչ անել չեմ կարող։ Նման վնասվածքի դեպքում դա նորմալ երևույթ է։

Դեռ հստակ չեմ կարող ասել, թե երբ կվերադառնամ խաղադաշտ, բայց անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա հնարավորինս շուտ տեղի ունենա»,- նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am