Էդուարդո Կամավինգան համաձայնել է երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետը մինչ 2028 թվականը։
Նոր պայմանագրով 20-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա, իսկ հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։
Կողմերը գործարքի շուրջ քննարկումներ են ունեցել գրեթե ողջ մրցաշրջանի ընթացքում և միայն վերջերս են վերջնական համաձայնության հասել։
Կամավինգան «Արքայական» ակումբ է տեղափոխվել 2021 թվականին 40 մլն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալի» կազմում Լա Լիգայում մասնակցել է 37 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am